Մեր մասին

Նախագծի մասին

UNESCO IITE-ի ParentsLIVE-ը դեռահաս երեխաներ ունեցող ծնողների համար իր տեսակով առաջին նախագիծն է Հայաստանում։ 

Մեր parentsLIVE.am կայքի, Facebook և Instagram հարթակների միջոցով ծնողները հնարավորություն ունեն օգտակար և հավաստի տեղեկատվություն ստանալ դեռահաս երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ։ 

 

ParentsLIVE-ում կգտնեք բազմաթիվ պրակտիկ խորհուրդներ դրական ծնողավարման և վստահելի հարաբերություններ կերտելու մասին, ինչպես նաև Հայաստանի առաջատար հոգեբանների և բժիշկների հարցազրույցներ, հոգեկան և ֆիզիկական առողջության, բուլիինգի և այլ թեմաների վերաբերյալ օգտակար հոդվածներ և տեսանյութեր։

Նրանք հաճախ կիսվում են իրենց մտահոգող հարցերով, խոսում են այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում են առօրյա կյանքում և հարաբերություններում:

Առաքելություն

Իր առջև դնելով դեռահաս երեխաներ ունեցող ծնողներին հավաստի տեղեկատվություն փոխանցելու առաքելությունը՝ ParentsLIVE-ը տեղադրում է հասանելի և գրավիչ բովանդակություն սոցիալական հարթակներում, նախաձեռնում է միջոցառումներ Երևանում և մարզերում, ինչպես նաև մասնագետների հետ հարցազրույցների ֆորմատով, տրամադրում է խորհուրդներ և աջակցություն այն ծնողներին, ովքեր հանդիպել են խնդիրների ծնող-դեռահաս հարաբերություններում։

ParentsLIVE-ը առաջնահերթություն է տալիս ստորև ներկայացված թեմաներին

  1. Ծնող-դեռահաս արդյունավետ հաղորդակցություն և կոնֆլիկտների լուծում
  2. Դեռահասների հոգեկան առողջության պահպանումը և հոգեբանական խնդիրների կանխարգելումը
  3. Բուլիինգի դեմ պայքար 
  4. Մեդիագրագիտություն
  5. Մասնագիտական կողմնորոշում
  6. Վնասակար սովորությունների և կախվածության կանխարգելում
  7. Առողջ ապրելակերպի առավելությունների ներկայացում
  8. Դեռահասների վերարտադրողական առողջություն և վերարտադրողական առողջությանը առնչվող խնդիրների կանխարգելում 
  9. Ֆինանսական գրագիտություն
  10. Դեռահասների իրավունքները և պարտականությունները