Առանձնացնենք մի քանի կետեր, որի դեպքում ցանկալի է դիմել մասնագիտական աջակցության։

● Հաճախ կրկնվող և ուժգին տագնապային դրսևորումներ, մշտական անհանգստության, լարվածության զգացումներ, որոնք ազդում են առօրյա կյանքի, գարծունեության վրա։
● Խուսափում հասարակությունից, երբ դադարում է շփվել ընկերների հետ, փոխվում են մշտական սովորությունները, հետաքրքրությունները։
● Կենտրոնացվածության, հիշողության, ուշադրության կտրուկ թուլացում, դպրոցում առաջադիմության ակնհայտ նվազում։
● Երկարատև անտարբեր, դյուրագրգիռ, ագրեսիվ կամ տխուր հոգեվիճակ։ Դեռահասը նման հուզական վիճակում ցանկություն չի ունենում անել գրեթե ոչինչ։
● Քաշի և ախորժակի խանգարումներ։
● Ինքնագնահատականի և ինքնաընկալման հետ կապված խնդիրներ։
● Ծնողների ամուսնալուծության, կորստի հետևանքով առաջ եկած տրավմաներ։
● Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ։
● Հասակակիցների հետ կոնֆլիկտային հարաբերություններ, օրինակ՝ բուլինգի հետևանքներ։