Մեր մասին
Նախագծի մասին
UNESCO IITE-ի ParentsLIVE-ը դեռահաս երեխաներ ունեցող ծնողների համար իր տեսակով առաջին նախագիծն է Հայաստանում։
Մեր parentsLIVE.am կայքի, Facebook և Instagram հարթակների միջոցով ծնողները հնարավորություն ունեն օգտակար և հավաստի տեղեկատվություն ստանալ դեռահաս երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ։
ParentsLIVE-ում կգտնեք բազմաթիվ պրակտիկ խորհուրդներ դրական ծնողավարման և վստահելի հարաբերություններ կերտելու մասին, ինչպես նաև Հայաստանի առաջատար հոգեբանների և բժիշկների հարցազրույցներ, հոգեկան և ֆիզիկական առողջության, բուլիինգի և այլ թեմաների վերաբերյալ օգտակար հոդվածներ և տեսանյութեր։
Նրանք հաճախ կիսվում են իրենց մտահոգող հարցերով, խոսում են այն խնդիրների մասին, որոնց հետ բախվում են առօրյա կյանքում և հարաբերություններում:
Առաքելություն
Իր առջև դնելով դեռահաս երեխաներ ունեցող ծնողներին հավաստի տեղեկատվություն փոխանցելու առաքելությունը՝ ParentsLIVE-ը տեղադրում է հասանելի և գրավիչ բովանդակություն սոցիալական հարթակներում, նախաձեռնում է միջոցառումներ Երևանում և մարզերում, ինչպես նաև մասնագետների հետ հարցազրույցների ֆորմատով, տրամադրում է խորհուրդներ և աջակցություն այն ծնողներին, ովքեր հանդիպել են խնդիրների ծնող-դեռահաս հարաբերություններում։
ParentsLIVE-ը առաջնահերթություն է տալիս ստորև ներկայացված թեմաներին
- Ծնող-դեռահաս արդյունավետ հաղորդակցություն և կոնֆլիկտների լուծում
- Դեռահասների հոգեկան առողջության պահպանումը և հոգեբանական խնդիրների կանխարգելումը
- Բուլիինգի դեմ պայքար
- Մեդիագրագիտություն
- Մասնագիտական կողմնորոշում
- Վնասակար սովորությունների և կախվածության կանխարգելում
- Առողջ ապրելակերպի առավելությունների ներկայացում
- Դեռահասների վերարտադրողական առողջություն և վերարտադրողական առողջությանը առնչվող խնդիրների կանխարգելում
- Ֆինանսական գրագիտություն
- Դեռահասների իրավունքները և պարտականությունները
Անի Ազիզյան
Տաթևիկ Աբրահամյան
Սուրեն Նազինյան
Եվա Մովսեսյան
Մարինա Մելքումովա
Նունե Վարդանյան