Երբ դիմել հոգեբանի

Առանձնացնենք մի քանի կետեր, որի դեպքում ցանկալի է դիմել մասնագիտական աջակցության։

● Հաճախ կրկնվող և ուժգին տագնապային դրսևորումներ, մշտական անհանգստության, լարվածության զգացումներ, որոնք ազդում  են առօրյա կյանքի, գարծունեության վրա։

● Խուսափում հասարակությունից, երբ դադարում է շփվել ընկերների հետ, փոխվում են  մշտական սովորությունները, հետաքրքրությունները։

● Կենտրոնացվածության, հիշողության, ուշադրության կտրուկ թուլացում, դպրոցում առաջադիմության ակնհայտ նվազում։

● Երկարատև անտարբեր, դյուրագրգիռ, ագրեսիվ կամ տխուր հոգեվիճակ։ Դեռահասը նման հուզական վիճակում ցանկություն չի ունենում անել գրեթե ոչինչ։

● Քաշի և ախորժակի խանգարումներ։

● Ինքնագնահատականի և ինքնաընկալման հետ կապված խնդիրներ։

● Ծնողների ամուսնալուծության, կորստի հետևանքով առաջ եկած տրավմաներ։

● Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ։

●   Հասակակիցների հետ կոնֆլիկտային հարաբերություններ, օրինակ՝ բուլինգի հետևանքներ։