
● Լսել դեռահասին՝ ցույց տալով հետաքրքրվածություն առ այն, թե ինչ է կատարվում իր կյանքում, ինչ է զգում և մտածում։ Կարևոր է անել դա առանց քննադատության։
● Հարգանք դեռահասի կարծիքի հանդեպ՝ ընդունելով, որ այն կարող է տարբերվել ձեր կարծիքից։
● Հասկանալ դեռահասին՝ նայելով աշխարհին դեռահասի աչքերով։
● Սահմաններ հաստատելը․ դեռահասի համար շատ կարևոր է անձնական տարածք ունենալ՝ ինքն իրեն ճանաչելու, ինքնուրույնություն զգալու և խորհելու համար։
● Ապրումակցում․ դեռահասի համար շատ կարևոր է, երբ իր զգացմունքները կարևորվում և արժևորվում են։
● Աջակցել դեռահասին դժվար փուլերում և որոշումներ կայացնելիս։
● Եղեք բաց քննարկելու համար այն ամենը, ինչի կարիքն ունի և ինչի հետ առնչվում է դեռահասը։
● Վստահություն․ վստահել և հիմնավորել, թե ինչու եք նրան վստահում։
● Ներգրավվածություն դեռահասի հետաքրքրությունների, հոբբիների, դպրոցական կյանքի մեջ։
● Շատ սեր. ցույց տվեք ձեր սերն ու հոգատարությունը խոսքերով, գործողություններով, գրկելով, համբուրելով, ժամանակ անցկացնելով։
Իհարկե այս քայլերի կատարման համար անհրաժեշտ է շատ ժամանակ, ջանքեր, համբերություն, բայց չէ՞ որ հենց այս ներդրումն է, որ ապագայում կտա իր պտուղները և կամրապնդի երեխա-ծնող հարաբերությունները։